ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Տավուշի մարզի սահմանամերձ վանքերից մեկը՝ Առաքելոց վանքը
00:18, 09.09.2024 | mamul.am
1884 | 0

Տավուշի մարզի միջնադարյան հուշարձաններով հարուստ կիրճերից է Կիրանցի կամ Քարահատի անտառապատ կիրճը, որով հոսում է մոտ 31 կմ երկարություն ունեցող Կիրանց (Քարահատ) գետը։ Միջնադարում այս կիրճը մարդու կողմից խիտ բնակեցված է եղել, այդ են հաստատում մի շարք բնակատեղիների, ճարտարապետական կոթողների, կամուրջների, քարավանատների և այլ կառուցվածքների բազմաթիվ մնացորդներ։

Առաքելոց վանք
Կայեն գավառի այս շրջանն իր աշխարհագրական հարմար դիրքով յուրահատուկ դարպաս էր հարևան երկրների՝ Վրաստանի և Աղվանքի առևտրական ճանապարհների համար, որոնցով այդ երկրները կապվում էին Կենտրոնական Հայաստանի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնների հետ։
Առաքելոց վանք

Կիրճի նշանավոր վանքերից է Առաքելոց վանքը, որը կառուցվել է 12-13-րդ դարերում և գտնվում է Աճարկուտ գյուղից 3 կմ հեռավորության վրա։
Առաքելոց վանք
Առաքելոց վանք
Առաքելոց վանքը միջնադարյան Հայաստանի ուշագրավ վանական համալիրներից է, ցավոք, այժմ կիսավեր վիճակում է։
Առաքելոց վանք
Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, գավիթից, զանգակատնից, բնակելի և օժանդակ շինություններից։
Առաքելոց վանք
Ողջ համալիրը շրջապատված է բարձր, բրգավոր, հաստ պարիսպներով։
Առաքելոց վանք

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր