Իսրայելի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին Գոլանի բարձունքներում իրավիճակի գնահատման ժամանակ մի շարք հայտարարություններ է արել, որոնք վկայում են Հեզբոլլահի հետ հակամարտության սրման մասին։ «Իսրայելական բանակը չափազանց կենտրոնացած է «Հեզբոլլահի» դեմ պայքարելու վրա և պատրաստվում է հարձակողական գործողությունների այս տարածքում», - ասել է Հալևին: «Կարծում եմ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հարվածների, լիկվիդացված ուժերի, ոչնչացված հրթիռների և ենթակառուցվածքների թիվը շատ մեծ է»,- ընդգծել է ԳՇ պետը։ Հայտարարությունները հնչում են լիբանանա-իսրայելական սահմանի երկայնքով աճող լարվածության ֆոնին, որտեղ պարբերաբար հարձակումներ են տեղի ունենում Հեզբոլլահի և իսրայելական ուժերի միջև: |