ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Ոսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3-ն Արցախից բռնագաղթածներ են». Ոսկան Սարգսյան
09:12, 09.09.2024 | mamul.am
942 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից տեղեկացա, որ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին սահմանամերձ տարածքները հանձնելուց հետո Ոսկեպարից հեռացել է 5 ընտանիք, որոնցից 3-ը անցյալ տարի Արցախից բռնագաղթած, Ոսկեպարում հաստատված ընտանիքներ են։ Այդ 3 ընտանիքները տեղափոխվել են Արմավիրի մարզի Ամասիա գյուղ։ Ոսկեպարից հեռացած 2 ընտանիքներից մեկը տեղափոխվել է Ռուսաստան, մյուսը` Երևան։ Երևան տեղափոխված ընտանիքը նպատակ ունի այդտեղից տեղափոխվել հեռավոր արտերկիր»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր