ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Գոնե բացատրություն տուր տնավեր դարձած քո ժողովրդին»․ Անի Կաղինյան
17:24, 09.09.2024 | mamul.am
2844 | 0

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ տարի առաջ 2023թ․ սեպտեմբերի 9-ը ճակատագրական եղավ Արցախի անկման համար: Այդ օրը երկարաժամկետ բլոկադայի մեջ գտնվող, վերջին օրերին արդեն սովահարության և առանց ապագայի հույսի, հոգեբանական, բարոյական և ֆիզիկական կտտանքների ենթարկված ժողովրդին առանց տեղեկացնելու, թե վերջապես թշնամին ի՞նչ է ուզում իրենցից, ինչպե՞ս կարելի է չհայաթափել Արցախի սուրբ հողը, չհամաձայնեցնելով ժողովրդի հետ՝ արդյոք նա ուզո՞ւմ է դառնալ գաղթական, թե՞ ուզում է մնալ իր շենում: Որոշվեց, որ պետք է իշխանությունը փոխվի Արայիկին փոխարինելու եկավ ոմն` Սամվել Շահրամանյան, ու մենք այդ մարդուց արդեն մեկ տարի է մեկ հոդաբաշխ նախադասություն չենք լսել, թե ինչո՞ւ ընկավ Արցախը, միակ լսածս նրա հոխորտանքն ու սպառնալիքն էր շարքային արցախցիներին ներկայացուցչության դիմաց: Այս մարդը անգամ բացատրություն չտվեց, թե ինչո՞ւ ԱՀ նախագահները չգնդակահարվեցին, այլ գերեվարվեցին և հիմա Բաքվում են: Այս ամենին մասնակից է եղել ԱՀ ամբողջ ռազմաքաղաքական էլիտան, որը հիմա շատ լավ տեղավորվել է Երևանում, Ռուսաստանում, Եվրոպաներում ու ԱՄՆ-ում: Շահրամանյան Սամվել, գոնե մարդ գտնվիր ու բացատրություն տուր տնավեր դարձրած քո ժողովրդին, ինչո՞ւ համաձայնվեցիր խփել Արցախի դագաղի վերջին մեխը, դու ընդանրապես ո՞նց ես ապրում սրիկա...»։

Աղբյուրը` Անի Կաղինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր