«ՀՀ այսօրվա իշխանությունը, որը ոչ թե վերցրեց իշխանությունը, այլ ՀՀ ժողովրդից ստացավ, Արցախի համար արել է այնքան, ինչքան չի արել որևիցէ իշխանություն»,-ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Տեղի է ունեցել դավադիր պատերազմ և այդ կազմակերպիչները, դրդողները բոլորին արդեն իսկ հայտնի են։ Մեղադրել իշխանություններին այն դեպքում, որ ինքը մինչև վերջ պայքարել է Արցախի համար, մինչև վերջ պատերազմ է մղել և արել է ամեն ինչ, տեղին չէ, առնվազն, 2021թ․ ընտրություններից հետո, երբ ՀՀ քաղաքացիները գնացին և իրենց պատասխանը այդ հարցերին տվեցին։ ՀՀ-ն իր երեխաներին զոհել է այնտեղ։ ՀՀ-ն իր երեխաների, ժողովրդի բյուջեից կտրել է և ամեն ինչով ապահովել է ԼՂ-ի գոյությունը՝ աշխատավարձ, կոմունալ վճարումներ, բանակ»,-նշել է Սիմոնյանը։ |