ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց լրագրողների հարցերին են պատասխանում ԵՊՀ-ից հեռացված դասախոսները: «Իրենց գաղափարների, հայացքների, հանրային գործունեության համար վերջին շրջանում աշխատանքից ազատված կամ ուսումնական պատշաճ բեռնվածությունից զրկված դասախոսները, նշված հանգամանքին գնահատական կտան, իրենց ու իրենց ուսանողների ոտնահարված իրավունքների վերականգնման և խտրականության նոր դրսևորումների կանխարգելման համար պայքարի մոտեցումները կներկայացնեն»,- ավելի վաղ գրել էր Մենուա Սողոմանյանը: |