«Ես չեմ կարծում, որ Հայաստանն ինչ-որ ստորագրություն պիտի հետ քաշի նոյեմբերի 9-ի հայտարարությունից»,-լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ես կարծում եմ, որ այդտեղ Ադրբեջանը և Ռուսաստանը Հայաստանին պատասխանելու բան ունեն՝ 1-ից 8-րդ կետերի վերաբերյալ։ Հայաստանը 9-րդ կետի վերաբերյալ իր պարտավորությունները կատարում է։ Հայաստանի պարտավորությունները, այդ ամբողջ փաստաթղթի և 9-րդ կետի հիմքը դրված է նաև «խաղաղության խաչմերուկ» տրամաբանության մեջ»,- հավելեց Սիմոնյանը։ |