ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«ՀՀ-ի հետ սպառնալիքներով խոսելը շատ սխալ տրամաբանություն է»․ Ալեն Սիմոնյան
12:30, 09.09.2024 | mamul.am
2391 | 1

«ՀՀ-ի հետ սպառնալիքներով խոսելը շատ սխալ տրամաբանություն է»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «Մարիա Զախարովան և ռուս այլ պաշտոնյաներ նշում են, որ Հայաստանի ժողովրդի շահերից չի բխում ՀԱՊԿ-ին ակտիվ չմասնակցելը․ այսինքն, վտանգներ է դա պարունակում Հայաստանի ժողովրդի համար»։ «Իրենք ՀՀ-ի հետ սպառնալիքի լեզվով են խոսում և մտածում են, որ հայերը պիտի մտածեն, որ այլ պարագայում իրենք ադրբեջանցիների միջոցով մեզ վրա հարձակո՞ւմ կգործեն․ մենք դա սենց թե նենց տեսել ենք։ ՀԱՊԿ-ի մեջ եղել ենք, իրենք այլ երկրի միջոցով Հայաստանի վրա հարձակումների ականատես եղան և տպավորություն արեցին, որ որևիցէ բան չի կատարվում»,- նշեց Սիմոնյանը։

«ՀՀ-ի հետ սպառնալիքներով խոսելը շատ սխալ տրամաբանություն է»․ Ալեն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր