ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ-ում հակառուսական արշավ չի եղել․ «Հակառուսական արշավ չի եղել։ Օրինակ՝ եթե ես հարձակվեմ ձեզ վրա, և դուք ինձ դիմադրեք, դա կլինի հակաալենյան արշա՞վ։ Այսինք, ինչ-որ մեկը հարձակվում է ինչ-որ մեկի վրա, նա էլ ասում է՝ չէ, ինձ վրա մի հարձակվի, ես փորձում եմ ինձ պաշտպանեմ, թող պաշտպանվեմ, դա հակա ինչ-որ մեկի արշա՞վ է։ Այսինքն, պիտի թուլանայի՞նք և հաճույք ստանայի՞նք»,- նշել է Սիմոնյանը։ |