ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետությունը սխալվել և քիչ է հաշվարկել տասնյակ հազարավոր քաղաքացիների գույքահարկը։ Հիմա առաջարկում են պետության մեղքով առաջացած այդ լրացուցիչ հարկային պարտավորությունը թողնել քաղաքացու վրա։ Հիշեցնենք՝ ԱԺ-ում այսօր քննարկվել էր այն հարցը, որ Կադաստրի կոմիտեում և համայնքներում էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում բացահայտվել են գույքահարկի հաշվարկման հետ կապված խնդիրներ: Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի` առկա են եղել դեպքեր, երբ Կադաստրի կոմիտեի տվյալների բազա մուտքագրվել է սխալ տեղեկատվություն: Նշվել է, որ քաղաքացին նախքան էլեկտրոնային համակարգի ներդնումն իր պարտավորությունները կատարել է բարեխղճորեն, սակայն համակարգի ներդնումից հետո պարզվել է, որ կա գույքահարկի չվճարված որոշակի պարտավորություն, որի մասով էլ նաև հաշվարկվում են տույժ-տուգանքները: Նախաձեռնությամբ Կառավարությունը նախատեսում է զրոյացնել այդ տույժ-տուգանքները»: |