«Մասնագետին լսարանից վտարել, նրա փոխարեն բերել մի կիսագրագետ երկոտանու, սա չի բխում ուսանողների շահերից»,- ԵՊՀ-ից քաղաքական դրդապատճառներով հեռացված դասախոսների ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ նախկին դասախոս Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ իրենք լսարանում երբեք քաղաքական գործունեությամբ չեն զբաղվել. «Ես կյանքում լսարանում քարոզ չեմ արել, մենք իրականացրել ենք բացառապես մասնագիտական գործունություն»,- հավելեց նա: |