Այսօր՝ սեպտեմբերի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղազախստանի և Ադրբեջանի նախագահների միջև, հայտնում են ղազախական լրատվամիջոցները։ «Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ։ |
Բաժանորդագրվել լրահոսին