ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +23 °C Վաղը`+26 °C
«Առայժմ քիչ շանս եմ տեսնում, որ հանրությունը դուրս կգա «նախկին-ներկա» տրամաբանության թակարդից». Հակոբ Բադալյան
15:18, 09.09.2024 | mamul.am
1007 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Պատկերացնենք, որ արդարադատության փոխնախարարի պաշտոնին նշանակվել է մարդ՝ անկախ սեռից ու տարիքից, որը չունի Ռոբերտ Քոչարյանի կենսագրական գրքով լուսանկար, և առավել ևս լուսանկար Ռոբերտ Քոչարյանի կամ նախկին որեւէ նախագահի որեւէ հարազատի հետ:
Հանրության եւ պետության համար որեւէ նշանակման օգտակարություն չափվում է դրանո՞վ, թե՞ նշանակվողի կենսագրությամբ, մասնագիտական ընթացքով, կոմպետենտությամբ:
Կարծում եմ, որ տրամաբանությունը խոսելու է երկրորդ տարբերակի օգտին:
Ուրեմն ինչո՞ւ ենք մենք՝ հանրությունը, պարբերաբար խոսում մեզ փաթաթված «նախկին-ներկա» տրամաբանությամբ, հատկապես աայս անցնող տարիների ընթացքում առավելագույնս պատկերացնելով, որ այդ տրամաբանությամբ խոսույթ պարտադրելու ամբողջ իմաստն ու նպատակը եղել է ոչ թե պետական արդիականացումը, կառավարման որակի փոփոխության հասնելը, այլ պարզապես այդ մանիպուլյատիվ էֆեկտով ներքաղաքական կոնյուկտուրային հարցեր լուծելը:
Ըստ այդմ, կարծում եմ հանրային շահը առավել պաշտպանված լինելու շանս ունի ոչ թե հարցադրումներում, թե ինչո՞ւ է նշանակվել այս կամ այն «նախկինը», այլ, թե երբ է վերջ տրվելու նախկին-ներկա մանիպուլյացիան և չափանիշ դառնալու՝ կոմպետենցիան, աշխատանքային կենսագրությունն ու արդյունքը:
Իհարկե, առայժմ քիչ շանս եմ տեսնում, որ հանրությունը տեսանելի ապագայում դուրս կգա «նախկին-ներկա» տրամաբանության թակարդից»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր