ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+25 °C
«Եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, բայց ես չգիտեմ այդ մարդուն»․ Հրայր Թովմասյան
16:00, 09.09.2024 | mamul.am
2323 | 0

ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ պետք է հանրային պաշտպան Զոյա Սակովան ներկայացնի պաշտպանական ճառը, ինչին ի պատասխան Հրայր Թովմասյանը միջնորդություն ներկայացրեց՝ 5 րոպե ընդմիջում հայտարարել, որպեսզի կարողանա ծանոթանալ՝ ի՞նչ է ասելու հանրային պաշտպանը․ «Տիկին Սակովան եթե ինձ հետ չի քննարկել, իմ պաշտպանությունը ո՞նց է իրականացնելու։ Ես նորից պնդում եմ՝ հանրային պաշտպանի մասնակցությունը դատավարությանը պարտադիր չէ, պարտադիր է պաշտպանի ներկայությունը: Ես ունեմ երկու պաշտպան, իմ պաշտպաններն իրականացնում են իմ պաշտպանությունը: Էդ նույնն է, որ ես քայլում եմ, առողջ տղամարդ եմ, բայց ինձ ձեռնափայտ տան, ինչն ինձ խանգարելու է: Հիմա ինչի՞ համար եք դուք այս ամեն ինչն անում, վախենում եք, որ մի նիստին իմ 2 պաշտպանները չե՞ն գա։ Ինչի՞ մասին է այս ամենը, ես նստում եմ, լսեմ մի պաշտպանի ճառ, որին ընդհանրապես չգիտեմ, այդպիսի բան համաշխարհային պատմության մեջ կա՞: Եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, բայց ես չգիտեմ էդ մարդուն»,- ասել է Թովմասյանը։

«Եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, բայց ես չգիտեմ այդ մարդուն»․ Հրայր Թովմասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր