ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Անկախացումից հետո 27 հազար գույք մասնավորեցվել է». Սիսակ Գաբրիելյան
16:18, 09.09.2024 | mamul.am
1214 | 0

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գրառումը. «Անցած 30 տարիների ընթացքում պետության սեփականություն հանդիսացող ավելի քան 20 հազար անվանում գույք, այդ թվում՝ մարզադպրոցներ, մարզադաշտեր, մշակութային հաստատություններ, ԴՕՍԱՖ-ներ, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, արտադրական տարածքներ և այլն, մասնավորեցվել, նվիրաբերվել կամ առերևույթ կոռուպցիոն սխեմաներով փոխանցվել են տարբեր հասարակական կազմակերպություններին, որոշ դեպքերում՝ նրանց իրական շահառու հանդիսացող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներին: Հանրության բարեկեցության համար կարևոր այս գույքերի մեծ մասն այսօր գոյություն չունի, եղածների մի մասն էլ, ցավոք, երբեմն մամուլից տեղեկանում ենք, որ գտնվում են իրացման փուլում կամ արդեն վաճառվել է:
Գլխավոր դատախազությունը, շուրջ երկու տասնյակ գույքերի մասով ուսումնասիրելով դիմումներս, արդեն իսկ հայցադիմումներ է ներկայացրել դատարան (ԴՕՍԱՖ, Սպարտակ և այլն)
Առկա գույքերի շուկայական արժեքն, ըստ նախնական հաշվարկների, մոտ 1,5 միլիարդ դոլար է:
Մինչ իրավապահ մարմինները կուսումնասիրեն պետությանը պատկանող գույքերը մասնավորին փոխանցելու գործընթացի օրինականությունը, ներկայացված օրենքի նախագծով առաջարկում ենք.
1. Ցուցակագրել այս գույքերը:
2. Դրանց օտարումը կամ գրավադրումը թույլատրել բացառապես.
ա) հանրային լսումներ կազմակերպելուց հետո,
բ) տվյալ կազմակերպության գործադիր մարմնի ընդհանուր անդամների 2/3 ստորագրության դեպքում:
Հ.Գ.
Նախագծի նպատակը որևէ անհատից կամ կազմակերպությունից գույքը «խլելը» չէ: Անկախ սեփականատիրոջից՝ այդ գույքերը ստեղծվել են բոլորիս ջանքերով և պետք է շարունակեն ծառայել բոլորիս:
Հ.Գ. շնորհակալություն Հետք լրատվականին թեմայի վերաբերյալ մի շարք հետաքննական հոդվածների համար»:

«Անկախացումից հետո 27 հազար գույք մասնավորեցվել է». Սիսակ Գաբրիելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր