Ինչպես հայտնել էինք, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղազախստանի և Ադրբեջանի նախագահների միջև: «Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակել հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար»,- հայտնել էին ղազախական լրատվամիջոցները: «Իլհամ Ալիևը նշել է, որ Բաքվի համար ընդունելի է Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկը»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: |