ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Ինչո՞ւ չշարունակեցիք սկսածը». Քրիստինա Վարդանյան
18:30, 09.09.2024 | mamul.am
1659 | 0

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Ազատության պողոտայի ծառերի պատմությունը՝ 1971-ից մինչ այսօր։ Արտակարգ ծառուղի էր, սակայն 2000-ականներին «հմուտ» մասնագետները «երիտասարդացրին» ու խոր էտով դատապարտեցին մահվան։ Մենք՝ 2021-ին, պողոտայի հատվածային փոխարինում սկսեցինք և ոչ թե եվրոպական, ներկրած 155 000 դրամ արժեքով բույսերով, այլ անվճար, քաղաքային տնկարանի շքեղագույն սպիտակ բարդիներով, քանի որ, ամենաակտիվ ածխաթթու կլանող բույսն է ու մեր «Նաիրյան դալար բարդին»… Փողոցների դիմագծերը փոխելու իրավունք, ոչ ոք, առանց լուրջ պատճառաբանության, չունի, այն էլ փողոցներում և ոչ ֆուկցիոնալ, կլիմային չհարմարված տեսակներով… Ինչո՞ւ չշարունակեցիք սկսածը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր