«Բրյուսովի համալսարանում մարդը` Գյուրջինյան Դավիթը, փակում է մի ամբողջ ամբիոն` փիլիսոփայության ամբիոնը, որպեսզի ամբիոնի վարիչին աշխատանքից ազատի: Ասել եմ, նորից եմ կրկնում, եթե պետական համալսարանի պարագայում մենք գործ ունենք միայն քաղաքական հետապնդման հետ, ապա Բրյուսովի համալսարանում մենք գործ ունենք և քաղաքական, և անձնական հետապնդման հետ: Մի օրինակ բերեմ` էս պահի դրությամբ Բրյուսովի համալսարանում չեն աշխատում բոլոր այն մարդիկ, ովքեր 2 տարի առաջ Դավիթ Գյուրջինյանին չեն ընտրել ռեկտորի պաշտոնին: Չկա մի մարդ, որ նրան չի ընտրել ու հիմա աշխատում է: 7 տարի առաջ հայագիտության ամբիոնի վարիչի թեկնածությունն էր դրել մարդը: Եղան մարդիկ, որ, բնականաբար, նրան չընտրեցին և ինքը չընդունվեց ամբիոնի վարիչ: Այսօր այն մարդիկ, ովքեր 7 տարի առաջ նրան չեն ընտրել, չեն աշխատում համալսարանում: Սա նրա համար եմ ասում, որ պատկերացնեք նրա փոքրոգության աստիճանը: Միայն վերջին մեկ տարում այս համալսարանում աշխատանքից ազատվել է 59 աշխատակից` աշխատակազմի 20 տոկոսը»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում փաստեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը: |