Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջադեմ և զարգացած դառնում են ո՛չ թե թրենդների ստրուկ դառնալով, քո ինքնությանն անհաղորդ օրենքներ սեփական երկիր ներմուծելով, այլ սեփական կյանքի ընթացքը վերափոխելով և ո՛չ թե քաղաքական «հումանոիդ» խաղալով, այլ իսկապես սեփական երկիրը, ժողովուրդը սիրելով, սեփական կյանքն ու վարքագիծը այդ ժողովրդին ծառայեցնելով, օտարին հյուր ընդունելիս նրա նկատմամբ անկեղծ հարգանք ու անշահախնդիր, մարդկային օգնություն ցուցաբերելով։ |