ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ». Մեսրոպ Առաքելյան
22:54, 09.09.2024 | mamul.am
3207 | 0

«Ապրիլ երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «Իշխանությունները մեծ ոգևորությամբ տեղեկացնում են Ադրբեջանին տրվելիք հերթական զիջման՝ Մեղրիով անցնող ճանապարհին մասնավոր ընկերությանը վերահսկողական կամ որևէ այլ ֆունկցիա տալու մասին։
Առանց խորանալու դետալների մեջ՝ երկու պարզ հարց է առաջանում․
• Ի՞նչ է ստանում սրա դիմաց Հայաստանը։ Ադրբեջանի կողմից չկա որևէ ծպտուն Հայաստանի համար որևէ ճանապարհի բացման մասին։ Սրա մասին չեն խոսում նաև Հայաստանում։ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ։
• Ի՞նչ է լինում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հետ։ Արդյո՞ք սա ենթադրում է այդ կետի կատարում։ Իհարկե՝ ոչ։ Արդյունքում Հայաստանը կատարում է հերթական զիջումը՝ շարունակելով ունենալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված պարտավորություն։
Ադրբեջանի բոլոր պահանջները այս իշխանությունը կատարում է ամենայն պատասխանատվությամբ։
Հերթով, շարքով, կարգով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր