ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Ըստ ադրբեջանցի պատգամավորի` Իրանը «թունավորում է» հայ-ադրբեջանական հարաբերությունները». Տաթևիկ Հայրապետյան
01:06, 10.09.2024 | mamul.am
2212 | 0

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ռասիմ Մուսաբեկովն ադրբեջանական պատգամավոր է, Ալիևի կարևոր «խոսնակներից» մեկը: Իր մեկնաբանության մեջ նա նշում է, որ Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության, կամ այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» հարցում իր դիրքորոշմամբ «թունավորում է» հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Իրականում Իրանի դիրքորոշումն այս պահին կենսական դեր է խաղում նաև հնարավոր ռազմական գործողությունները կանխելու ճանապարհին։ Իրանի ղեկավարությունը տարբեր առիթներով խոսել է «բալանսավորված խաղաղության» մասին, բայց մեր ղեկավարության վարած բանակցություններն ու գրանցած արդյունքները շատ հեռու են այդ կոնցեպտից։ Ճիշտ հակառակը՝ պայմանագիրը, որի մասին այդքան խոսում է, միջոց է պատերազմով ու պատերազմի սպառնալիքով ձևավորված իրողությունների ամրագրման համար։ Ուղղակի Բաքվին բավարար չէ այն, ինչ ունի այս պահին, ախորժակը չափազանց մեծ է, դրա համար էլ որևէ թղթի ստորագրման հարցում շահագրգռված չէ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր