Որտեղ հաց, այնտեղ կաց․․․ Չգիտեմ, թե որ թվերից են այս ասացվածքը վերցրել ու սկսել են ակտիվ օգտագործել հայերը, մինչդեռ այն հայկականության հետ ոչ մի աղերս չունի։
Սա քոչվորական տնտեսություն վարող ցեղերի ասացվածքն է։ Անասնապահության համար անընդհատ տեղաշարժվել են, մշտական բնակության վայր չեն ունեցել, և կանգ են առել այնտեղ, որտեղի հող ու ջուրը կարողացել է կերակրել թե՛ իրենց, թե՛ իրենց անասուններին։ Առաջնորդվել են որտեղ արոտ, ջուր, որն էլ իրենց կերակուր կտա, այնտեղ էլ կանգ են առել սկզբունքով։ Քոչվորները չեն ունեցել ոչ սեղան, ոչ աթոռ, քանի որ դրանք շատ դժվար է եղել տեղափոխել և մինչև հիմա այդ քոչվոր ցեղերը, ազգերը նստում են գետնին, սնվում են գետնի վրա փռված սուփռի վրայից, մինչդեռ մենք՝ հայերս, ունեցել ենք և սեղան, և աթոռ։ Ավելին ասեմ, թուրքերը, չհասկանալով, որ աթոռը նստելու հարմարանքն է, վերցրել են մեր աթոռ բառն ու հարմարացրել իրենց լեզվին և նստելուն ասում են՝ օթուլ։
Կարճ ասաց, որտեղ հաց, այնտեղ՝ կացը վերաբերվում է բացառապես քոչվորներին ու կապ չունի, որ իրենք այլոց հողերի վրա հիմա նստակյաց են դարձել, միևնույն է, հիմա էլ իրենք դա ակտիվ օգտագործում են։
Ուրեմն, մեկընդմիշտ հանենք մեր խոսույթից այդ` որտեղ հաց այնտեղ կացը, իսկ եթե շատ ենք ուզում, որ կացով մի բան լինի, ապա մենք ունենք շատ գեղեցիկ ԳՈՐԾԵՆ ԲԱՑ՝ ՀԱՑԵՆ ԿԱՑ ասույթը․․․ Ինչը նշանակում է, որ գործն ավարտիր, նոր հացի նստիր»: