«Արցախցի Նարեկ Թևոսյանը քիչ առաջ ազատվեց տնային կալանքից». Ռուբեն Մելիքյան
00:24, 10.09.2024 | mamul.am
835 | 0
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը քիչ առաջ ազատվեց տնային կալանքից։ Խափանման միջոցներից նրա նկատմամբ ուժի մեջ է միայն բացակայելու արգելքը։ Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 2-ին դատարանը մերժել էր տնային կալանքի ժամկետը սեպտեմբերի 9-ից հետո ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Նարեկի նկատմամբ քրեական գործը հանրությանը հայտնի է որպես «կոշիկի (ոտնամանի) գործ»:
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: