«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սևանա լճի ափին գտնվող ՀՀ կառավարական ամառանոցում ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խնջույք է արել:
Տտեղեկացանք, որ կուսակցական խնջույքին ներկա են եղել իշխանական վերնախավը՝ թե՛ պատգամավորներ, թե՛ նախարարներ, ու մինչև ուշ գիշեր քեֆ են արել: ՔՊ-ականները հավաքվել են ֆուրշետի սեղանի շուրջ, անկաշկանդ մթնոլորտում զրուցել, տարբեր թեմաներ քննարկել, շրջել կառավարական ամառանոցում:
Պատմեցին, որ խնջույքը բավականին ակտիվ է անցել, իշխանականներն այդ օրը շատ բարձր տրամադրությամբ են եղել, իսկ կազմակերպչական աշխատանքները Նիկոլ Փաշինյանն է իր վրա վերցրել ու իր թիմակիցների ժամանցը կազմակերպել: ՔՊ-ականները փորձել են այդ օրը քաղաքական թեմաներով իրենց շատ չծանրաբեռնել, քաղաքական ելույթներ առհասարակ չեն եղել. ովքեր որ պետք է ստանային քաղաքական հրահանգներ, ստացել են, իսկ մյուսները վայելել են Սևանը»:
Մանրամասները՝ թերթի համարում: