ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Աշոտյանի գործով դատավորը ընդդիմադիր պատգամավորի վրա բողոք է գրել. «Ժողովուրդ»
09:06, 10.09.2024 | mamul.am
1205 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Հակակոռուպցին կոմիտեում, դատավոր Դոլմազյանի դիմումի հիման վրա, քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում որպես վկա ներգրավված է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Այս մասին երեկ «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է Թ. Թովմասյանը:
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պատժել պատգամավոր Թովմասյանին, որ վերջինս հրապարակային հայտնել է, թե Արմեն Աշոտյանի կալանքը քաղաքական հրահանգի արդյունք է և դիմել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ ուշադրություն հրավիրելով խախտվող իրավունքների վրա: Դատավոր Դոլմազյանը պատգամավորի գործունեությունը համարել է իբրև միջամտություն իր և արդարադատության գործունեությանը ու պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել պատգամավորին:
Տեղեկացանք, որ այս տարվա ապրիլի 19-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, ապա այն տեղափոխվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննությունը շարունակելու:

Թագուհի Թովմասյանը եթերում ասաց. «Ես այդ հրապարակումով հայտնել եմ իմ անձնական տեսակետը՝ հիմնված բացառապես ազատ խոսքի իրավունքի վրա, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով: Արտահայտված մտքերը որևէ կերպ չեն գերազանցում խոսքի ազատության սահմանները և օբյեկտիվ դիտորդի մոտ չեն կարող տպավորություն ստեղծել, որ ուղղված են դատական գործընթացի միջամտությանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր