«Հրապարակ»-ը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները կիրակի օրը, փակ ֆորմատով, հանդիպել են քաղաքական որոշ ուժերի հետ։ Սրբազանը քաղաքական գործիչներից աջակցություն է ակնկալել և խնդրել է անպայման մասնակցել սեպտեմբերի 22-ի մեծ հավաքին` մարզահամերգայինում: Ասել է, որ այդ օրը կներկայացնեն իրենց ծրագիրը, անելիքները, բոլորը կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Եւ չնայած հավաքից հետո Սրբազան շարժման էջով տեղեկացրին, թե «Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է Շարժման քաղաքական խորհրդի անդամների հետ», սակայն տեղեկացանք, որ ֆորմալ առումով խորհուրդը չի ձեւավորվել: Ասվել է՝ ամեն բան պարզ կդառնա սեպտեմբերի 22-ի հավաքին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Համալիրում հավաքվելու է Շարժման ողջ ակտիվը»: Մանրամասները՝ թերթի համարում: |