ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն ԱԺ-ում ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը պետական և ՏԻՄ մարմիններում, կազմակերպություններում պետական գաղտնիության ռեժիմի մակարդակի բարձրացումն է։ Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Սիմոնյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է ընդդիմադիրներին արգելվել ծանոթանալու խաղաղության պայմանագրի բովանդակությանը․ «Ընդդիմադիր չորս պատգամավորներ հնարավորություն են ունեցել ծանոթանալու «խաղաղություն» կոչվող պայմանագրի 7-րդ և 8-րդ տարբերակներին։ Հետո, երբ Ադրբեջանում վայնասուն բարձրացավ, թե ընդդիմադիր ռևանշիստներին թույլ են տալիս ծանոթանալ այդ տեղեկություններին, մեզ արգելվեց այլևս ծանոթանալ պայմանագրի բովանդակությանը։ Հիմա մենք իրավունք ունե՞նք ծանոթանալու այդ փաստաթղթերին, թե՞ դա կամայական է, ԱԳՆ-ն է որոշում թույլ տալ, թե՝ ոչ։ |