ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց, որ պատրաստակամ է ստորագրել խաղաղության պայմանագրի՝ այս պահին համաձայնեցված դրույթները․ «ՀՀ-ն, հաշվի առնելով խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթները Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը, ըստ էության, ներառում է հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ առանցքային անկյունական հիմնարար դրույթները, առաջարկում է վերցնել այս պահին այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի շուրջ, մանավանդ հենց խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին՝ ՀՀ-ին և Ադրբեջանին հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները։ Ուզում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը, իմ պատրաստակամությունը՝ առաջիկա ժամկետում ստորագրել համաձայնեցված տեքստը՝ խաղաղության և հարաբերությունների հաստատման վերաբերյալ»։ |