ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +23 °C Վաղը`+25 °C
«Առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը»․ Նիկոլ Փաշինյան
11:12, 10.09.2024 | mamul.am
1633 | 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց, որ պատրաստակամ է ստորագրել խաղաղության պայմանագրի՝ այս պահին համաձայնեցված դրույթները․ «ՀՀ-ն, հաշվի առնելով խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթները Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը, ըստ էության, ներառում է հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ առանցքային անկյունական հիմնարար դրույթները, առաջարկում է վերցնել այս պահին այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի շուրջ, մանավանդ հենց խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին՝ ՀՀ-ին և Ադրբեջանին հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները։ Ուզում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը, իմ պատրաստակամությունը՝ առաջիկա ժամկետում ստորագրել համաձայնեցված տեքստը՝ խաղաղության և հարաբերությունների հաստատման վերաբերյալ»։

«Առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը»․ Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր