ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մտավախություն կա, որ բովանդակությունը թողած ձևի հետևից չընկնեք»․ Բաբկեն Թունյան
11:24, 10.09.2024 | mamul.am
948 | 0

ԱԺ-ում քննարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի ՀՀ կառավարության կողմից: Պարտադիր համարվող դասընթացների սահմանումը վերապահվել է Կառավարությանը, որը, կախված կոնկրետ ժամանակահատվածից և իրադրությունից՝ կսահմանի բուժաշխատողների համար պարտադիր ՇՄԶ դասընթացների ցանկ: Հարկ է նշել, որ նշված ցանկում ներառված դասընթացները կարող են կազմակերպվել ինչպես պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով:

Նախագծով առաջարկվում է նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ և փոխհատուցման ենթակա դեպքեր, որի հաստատման լիազորությունը վերապահված է Կառավարությանը:

«Նպատակը որակյալ բժշկական սպասարկում ունենալն է։ Սակայն իմ մտավախությունն այն է, որ բովանդակությունը թողած ձևի հետևից չընկնեք»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Բժշկական համայնքի ներկայացուցիչներն ասում են, որ ՇՄԶ գործող կարգն արհեստական է և ոչինչ չտվող, մարդը կարող է այդ կրեդիտները ստանալու համար ինչ-որ բաներ անի, բայց իրականում ոչինչ չսովորի։ Լավ է, որ տեստավորման տարբերակով գիտելիքների ստուգման հնարավորություն կա։ Շատ կարևոր է, որ պետության կողմից հավաստագիր ստացած բժիշկը իրոք համապատասխանի մասնագիտական պահանջներին»,-ասաց Թունյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր