Երևանի ավագանու նիստի օրակարգի հարցերից երեքը վերաբերում են ընդդիմադիր անդամներին՝ Գրիգոր Երիցյանին, Անույշ Խուդավերդյանին, Անուշ Գինոսյանին լիազորություններից զրկելուն։ «Իրենք ի սկզբանե քայլեր են արել, որպեսի մենք գնանք ՔՊ-ի շվաքի տակ, օրինակ կարմիր գծերի դեպքում, բայց երբ չգնացինք քվեարկությանը, պարոն Ավինյանի համար դառանք ձկան փուշ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գինոսյանը: «Ստացվում է, որ բացակայել ենք, բայց այն հարցերը որոնք չեն բխել հանրության շահից, չենք եկել, բոյկոտել ենք»,- հավելեց նա՝ ասելով, որ Վարդան Ղուկասյանի կողքին է՝ ի տարբերություն մյուսների: |