Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն ԱԺ-ում ներկայացրեց ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված հերթական համաձայնագիրը, որը մասնավորապես վերաբերվում է գյուղատնտեսության ոլորտին և գյուղմթերքի արտահանմանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ որքան նոր համաձայնագրեր են կնքվում, այնքան բարդանում է գյուղմթերքի արտահանումը․ «Հերթական համաձայնագիրն եք ներկայացնում ԵԱՏՄ շրջանակներում։ ՀՀ-ն շահագրգռված է հատկապես գուղմթերքի անխոչընդոտ և արդյունավետ արտահանմամբ, քանի որ այդ շուկան հիմնական շուկան է։ Բայց ինչքան նոր համաձայնագրեր եք բերում ու խոսում, որ անխոչընդոտ է դառնում առևտուրը և զարգացման նոր հեռանկարներ կան, գործնականում այլ բան ենք տեսնում։ Ամենատարբեր կրկնվող դեպքերը դառնում են միտում և հետևանքները կրում են ոչ միայն գյուղացիական տնտեսությունները, մթերքի արտահանմամբ զբաղվողները, այլ՝ ընդհանուր տնտեսական համակարգը։ |