«Սա՝ Ավինյանի ընդդիմախոսներից ազատվելու քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է»,- իրեն՝ ավագանու մանդատից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը: «Ես ձեզ շատ լավ եմ ճանաչում, պարո՛ն Ավինյան՝ հասկանալու համար, թե դուք սա ինչի եք անում, ու ինչպես կասեր հայտնի քաղաքական գործիչը՝ ոնց եմ ես ձեզանից զզվում»,- հավելեց նա: |