ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ՝ միակողմանի պահանջների ամրագրում»․ Արթուր Խաչատրյան
12:48, 10.09.2024 | mamul.am
657 | 0

«Այդ փաստաթուղթը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ՝ միակողմանի պահանջների ամրագրում։ Եվ դա բարի կամեցող հարևանի կողմից ներկայացվող պահանջներ չեն»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Խաղաղության գործընթացը պետք է բերվի համապատասխան տրամաբանության հուն։
Խաղաղությունը կարող է լինել հարատև, եթե հակամարտող կողմերի օրինական կենսական շահերը բավարարվում են, այստեղ նման բան չենք տեսնում։ Երբ Ալիևը հայտարարեց, թե չեն ուզում, որ հայ սահմանապահներն առնչվեն ադրբեջանցիների հետ, հանկարծ ծնվեց պահնորդական ընկերության գաղափարը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով՝ ոչինչ չի փոխվելու, եթե որպես բանակցող կողմ մնա այս իշխանությունը։ Նրա կարծիքով՝ բանակցություններն առավել արդյունավետ կարող են լինել, եթե ընթանան մի քանի երկրների միջնորդությամբ։

Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր