«Մի հատ շատ էժան սուտ կա, որ հնչեցնում եք. ասեմ, որ ՔՊ-ն բոլոր վարչական շրջաններում ամենաշատ ձայներն ա ստացել ու տրամաբանական ա, որ ՔՊ-ի առաջին համարն էսօր քաղաքապետ ա»,- ավագանու նիստի ժամանակ ելույթ ունեցավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմադիրներին: «Ուզո՞ւմ եք նոր ընտրություն, երբեք դրանից չենք խորշել. եկեք մեխանիզմը քննարկենք, գնանք էդ նոր ընտրություններին: Որերորդ անգամն ա՝ բարձրաձայնում եք»,- հավելեց Ավինյանը: |