«Ինպես տեսնում եք, ես պարոն Ավինյանի ամենամեծ ընդդիմախոսներից մեկն եմ: Սա քաղաքական հաշվեհարդար է: Նա այս պահին իրեն զգում է ոչ ապահով, հողը գնում է ոտքերի տակից, քանի որ ՔՊ-ի ներսում չունի աջակցություն, և հիմա հանում են ինձ, նաև ավագանու երկու անկախ անդամների, ովքեր չեն ենթարկվում Ավինյանին: Նպատակն է՝ որպեսզի գան երկուսը, կանխիկով վաճառվեն Ավինյանին»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Գրիգոր Երիցյանը, որի՝ մանդատից զրկելու հարցն է քննարկվում ավագանու նիստի ժամանակ: |