«Նիկոլը հասկանում է՝ քանի արցախցիներն այստեղ են, քանի համախմբված են, քանի ունեն օրինական ներկայացուցիչներ, վերադարձի հարցը միշտ բարձրացնելու են։ Եվ նա փորձելու է այդ ամենը թույլ չտալ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Իսկ հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ընդդիմությունը իշխանությանը հեռացնելու համար, արդյո՞ք բոլոր քայլերը անհյուս են, Խաչատրյանը պատասխանեց․
«Ոչ մի բան անհույս չէ, ոչինչ անհետևանք չի մնա։ Պետք է կրկին փորձել, փորձել այնքան, մինչև հասնենք հաջողության։ Ուղղակի ամեն հաջորդ փորձը կատարելիս պետք է հաշվի առնել նախորդ թերությունները»։