«Մենք մեր գաղափարների, սկզբունքների համար մեր կյանքն ենք միշտ պատրաստ եղել տալ։ 1 տարի 8 ամիսը շակալադնի ա»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով դատարանի այսօրվա որոշմանը։ «Չեմ էլ ուզում ինչ-որ բան ինձ թույլ տալ ասել դատարանի վճռի վերաբերյալ։ Թեկուզ լինեմ կալանքում, միջոցներ կգտնվի քաղաքը ճիշտ ղեկավարելու համար, ու ճիշտ էլ ղեկավարվելու է»,- հավելեց Առուշանյանը։ |