«Եզրափակիչ ուղերձս՝ գնացող ավագանիներին ու էդ բազմաչարչար տափաստանային արվամոլին, որ անընդհատ ասում ա՝ մեզ են ընտրել...»,- ավագանու նիստի ժամանակ ասաց «Հանրային ձայնից» Վահան Ավագյանը, որի ելույթն ընդհատեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ես ոչ մի վատ բառ չասացի, խնդրում եմ՝ մի նեղվեք, որ տափաստանային արվամոլին բան եմ ասում»,- արձագանքեց Ավագյանը՝ հավելելով. «Մաքրում ենք մեր ցուցակը, որ հետևից գան մարդիկ, ովքեր կաշխատեն»: Ավագանիում 7 ձայն ունեցող ուժն ընտրություններից հետո պառակտվեց. մի կողմում Վահան Ավագյանն է, մյուս կողմում՝ Վարդան Ղուկասյանը: Մանդատից զրկվողները Ղուկասյանի թևից են: |