ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +24 °C Վաղը`+26 °C
«Ժողովրդավարության ամենահիմնական գործիքը՝ ընտրությունները, անիմաստ են մեր երկրում». Թագուհի Թովմասյան
19:24, 10.09.2024 | mamul.am
848 | 1

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված Երևանի ավագանու 3 անդամներ (Գրիգոր Երիցյան, Անույշ Խուդավերդյան, Անուշ Գինոսյան) զրկվեցին քաղաքացու քվեի արդյունքում իրենց փոխանցված մանդատներից:
Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանին էլ դատարանը քիչ առաջ կալանավորեց:

Սա անթույլատրելի է, սա հակաժողովրդավար է, սա մարդու ազատ կամարտահայտության դեմ քայլ է, սա ոչնչացնում է ընտրովի ինստիտուտների գոյության իմաստն ու անկախությունը... սա ուղղակի անթույլատրելի է:
Ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած երկրում մանդատից զրկվում են իշխանության նախաձեռնությամբ, իշխանության ձեռքով և իշխանության համար անգամ փոքրիկ վտանգ ներկայացնողները:
Սա նշանակում է, որ ժողովրդավարության ամենահիմնական գործիքը՝ ընտրությունները, անիմաստ են մեր երկրում. միևնույն է, ընտրության արդյունքների հետ անհաշտ իշխանությունը գործընթացները իր ցանկալի հունով է տանում, ռեպրեսիաներով ապահովում իր համար ցանկալի արդյունքներ, քաղաքացիների փոխարեն որոշելով, թե ով պետք է ավագանի կամ համայնքի ղեկավար լինի, ով՝ ոչ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր