ԱԺ-ում քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։ Ի թիվս այլ փոփոխությունների, օրենքում կներառվի կրթական հաստատությունների տնօրենների քաղաքական զսպվածության վերաբերյալ դրույթը։ «Ինչպե՞ս եք պատկերացնում այդ քաղաքական զսպվածությունը, դա ինչպե՞ս պետք է արտահայտվի, տնօրենն ի՞նչ պետք է անի, որ քաղաքականապես զուսպ լինի»,- ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հայտնելով նաև, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, որոշ բնակավայրերում դպրոցների և մանկապարտեզների աշխատակիցներին գրեթե պարտադրանքի ձևով առաջարկում են ընդգրկվել ինչ- որ կուսակցության մեջ։ Ի պատասխան պատգամավորի հարցերին՝ նախարարն ասաց․ «Քաղաքական զսպվածության մասով մեր դիվանագիտական ծառայողների գործունեությունը կարգավորող օրենքում եղած համանման ձևակերպումն ենք վերցրել, որում նշված է, որ պաշտոնավարման ընթացքում պաշտոնական դիրքը կամ աշխատանքային միջոցները չպետք է օգտագործվեն, խախտումների դեպքում մարդիկ անգամ կարող են հեռացվել աշխատանքից։ |