ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+23 °C
«Ծայրահեղ աղքատության մակարդակը գյուղական բնակավայրերում աճում է». Թադևոս Ավետիսյան
16:06, 10.09.2024 | mamul.am
689 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրվա իշխանությունը չիրականացված հերթական խոստումը քողարկելու նպատակով, վեց տարի անց ներկայացրել է նախագիծ, որը ոչ միայն կապ չունի ականջահաճո այդ նպատակի հետ, այլ ճիշտ հակառակն է։
Խոսքը վերաբերում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը, աղքատության նպաստների հասկացության բարձրացմանը, ծայրահեղ աղքատության վերացմանը, աղքատության մակարդակի կրկնակի նվազեցմանը, նպաստից դեպի աշխատանք խրախուսմանը և այլն։
Իսկ իրականում ծայրահեղ աղքատության մակարդակը գյուղական բնակավայրերում աճում է, աղքատության մակարդակը և աշխատող աղքատների թիվը էապես չեն փոխվում, անապահովության անուղղակի գնահատման համակարգի առկա խնդիրները այս նախագծով ավելանում և խորանում են։
Իրականում այս նախագծով առաջարկվում է պատժել անապահով ընտանիքներին, քանի որ առաջնորդվում են այն հակասոցիալական թեզով, ըստ որի՝ աղքատությունը աղքատ մարդու ուղեղում է։ Այս դեպքում ինչ անի իշխանությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր