Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մալաթիայի անձնագրային բաժին
Քաղաքացիներին սպասարկելու այս խնդիրը ևս սպասում է իր լուծմանը. քիթ մռութով սպասարկում, կուտակված հերթեր, անջատված էլեկտրոնային հերթագրում, խեղդող օդով սպասարկման սրահ, որտեղ շնչելն է անհնար, բայց մարդիկ սպասում են առավոտյան 9-ից մինչև աշխատանքային օրվա ավարտը...»։