ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Եվրոպական դատարանն Apple-ին պարտավորեցրել է 13 մլրդ եվրո վճարել
16:12, 10.09.2024 | mamul.am
2195 | 0

Եվրոպական դատարանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին որոշում է կայացրել, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան՝ Apple-ը, պետք է վճարի 13 միլիարդ եվրոյի հարկեր, որոնք չի վճարել Իռլանդիայի իշխանությունների հետ անօրինական համաձայնագրի արդյունքում: Այսպիսով, ԵՄ բարձրագույն դատարանը բեկանել է ստորին ատյանի դատարանի որոշումը, գրում է «Կոմերսանտ»-ը:

Դեռ 2016-ին Եվրոհանձնաժողովն անօրինական էր ճանաչել Իռլանդիայի իշխանությունների կողմից Apple-ին հարկային արտոնություններ տրամադրելու որոշումը: Ամերիկյանն ընկերությունը վիճարկել էր այն ու 2020-ին դատարանն անցել էր Аpple-ի կողմը: Հենց այս որոշումն էլ այժմ բեկանվել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր