ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+25 °C
«Ինչո՞ւ է դարձյալ կրկնում մի բան, որն արդեն մերժված է»․ Սուրեն Սուրենյանց
17:18, 10.09.2024 | mamul.am
2029 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը դարձել է ազգային աղետի հոմանիշ
«Առաջարկում ենք վերցնել այն, ինչ այս պահին համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ»,- «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքում այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Այնպիսի հաստատուն տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն ու նրա թիմն ընտրել են սովորական ինքնախաբեության ճանապարհը:
Դեռ Փաշինյանի օգոստոսի 31-ի ասուլիսից հետո պարզ էր, որ Բաքուն մերժում է այս առաջարկությունն, ընդ որում՝ Հայաստանին մեղադրելով անլրջության մեջ:
Ադրբեջանը թշնամական պետություն է, բայց այս դեպքում շատ դժվար է նրա մոտեցմանը հակափաստարկ բերել:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Փաշինյանը դարձյալ կրկնում մի բան, որն արդեն մերժված է:
Մինչև ե՞րբ ենք դառնալու Փաշինյանի պատկերացումների, իրականությունից կտրված պատրանքների պատանդը:
Կամ՝ նույն համաժողովում Փաշինյանը բառացիորեն ասում է. «Եռակողմ հայտարարության մեջ չկա դրույթ, որ ՀՀ որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն»:
Այս ակնհայտ ստին ո՞վ է հավատալու Հայաստանի սահմաններից դուրս:
Եթե Փաշինյանը Նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս չի եկել, որպեսզի casus belli չառաջացնի, ապա Նոյեմբերի 9-ի հայտարարության կամայական մեկնաբանությունը նույնպես casus belli է:
Փաշինյանը չի հասկացել, որ իր պատկերացումները, պատրանքները որևէ դեր չունեն. միջազգային հարաբերություններում կարևորը՝ ուժային բալանսն է, կոնկրետ շահերը:
Փաշինյանը դարձել է ազգային աղետի հոմանիշ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր