Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ներկայացրել էր որոշման նախագիծ, որն առնչվում է ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների շրջանակում փոխադրավարձը սահմանելուն: Նախագծով առաջարկվում էր նաև ուժը կորցրած ճանաչել Երևանի ավագանու՝ 2024 թվականի մարտի 12-ի որոշումը, որն առնչվում է տրանսպորտի սակագնի նոր համակարգին: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ նախագծին գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել: Տիգրան Ավինյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ առաջարկվող նախագիծը տրանսպոտային համակարգի հետ կապ չունի: «Հանրային ձայնը» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը նշեց, որ կողմ են քվեարկելու նախագծին՝ հաշվի առնելով, որ առաջարկը ընդդիմադիր խմբակցությունն է ներկայացրել: Քվեարկության արդյունքում ընդդիմադիր խմբակցության առաջարկած նախագիծը չընդունվեց: |