«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ հնչեց հետևալ առաջարկը։
Երևան քաղաքում մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրության արդյունքում, երևանցիների 9% ձայնն ստացած քաղաքական ուժն առաջարկեց գնալ արտահերթ ընտրության։
Քաղաքային «իշխանությունը», որը ձևավորվեց մի քանի կոալիցայի արդյունքում, ձախողել է մայրաքաղաքի կառավարումը՝ ամեն ոլորտում։
Ավինյանի հետ միակարծիք լինելով, հավելեմ`
այո երևանցիների գերակշիռ մասը ասում են դե արե՛ք, գնացեք նոր ընտրության։
Դե՛ ինչ, ձեզ տեսնենք, դուխով ժողովուրդ ջան դուխոոոոով»: