ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ավտոբուսների մեծ մասի stop կոճակները չեն աշխատում». Արշալույս Մղդեսյան
02:06, 11.09.2024 | mamul.am
1738 | 0

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չինաստանից բերած ավտոբուսների մի զգալի մասը, կարող եմ ասել՝ իմ օգտվածների մեծ մասի stop կոճակները չեն աշխատում: Հանրային տրանսպորտի մեջ կանգառից առաջ քեզ դես ու դեն ես գցում, որ մի աշխատող կոճակ գտնես ու 2000-ականների ոճով չգոռաս՝ ստեղ պահեք:
Հարգելի Երևանի քաղաքապետարան, ինչու՞ չեն աշխատում: Կոնկրետ այս նկարն արել եմ 18 համարի ավտոբուսում, ու այս կոճակն էլ, մյուսների նման, չի աշխատում: Ինչո՞ւ նորմալ սպասարկում չի իրականացվում: Ո՞վ է պատասխանատու և ինչո՞վ է զբաղված էդ պաշտոնյան:
Ամենայն հարգանքով, բայց էս ավտոբուսները գնվել են հանրային միջոցներով ու այդ միջոցները վճարվել են Հայաստանի հարկատուի գրպանից, որն այս պահին պետական այրերի խոսույթում հասցվում է հերոսի աստիճակի: Իսկ հարկատուն ուղղակի հարգանքի կարիք ունի, որը պետք է դրսևորվի նաև հանրային տրանսպորտի նորմալ ու անխափան աշխատանքով:
Հ. Գ. Երբ նման որակի սպասարկման պայմաններում բարձրացվում են հանրային տրանսպորտի սականգները, որն իմ համեստ կարծիքով շուտվանից անհրաժեշտություն է, մարդկանց մոտ էլ ավելի են խորանում կասկածները կայացված որոշման արդարացիության վերաբերյալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր