Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ պաշտոնյա ինքը չի ճանաչում, Արցախի պաշտոնյաներ չկան: Նախ սոցիալական մեդիան «պայթեց» եւ շանթուկրակ թափեց նրա գլխին, հետո Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատարը հայտարարեց, որ իրենք ժողովրդից ստացած մանդատ ունեն եւ այն մինչեւ վերջ իրացնելու են:
Այսօր Ադրբեջանի ԱԳՆ ԼՂՀ նախկին նախագահներին, գերեվարված մյուս պաշտոնյաներին անվանել է «խունտա, ռազմական հանցագործներ»: Արցախի ԱԺ-ից արձագանք չկա: Տղերք, ձեր «թուրը» միայն Հայաստանի իշխանության դե՞մ է սուր: Բա մի հատ Բաքվի դեմ էլ խաղացրեք, գուցե իսկականից վախենա՞ն:
Ի դեպ, Ադրբեջանի ԱԳՆ-ն անցյալ տարվա բռնագաղթն անվանել է «հայ քաղաքացիների կամավոր ելք»: Էս հարցում էլ ասելիք չկա՞»: