ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Նոր և խորքային քննարկումներով դեբատն աչքի չընկավ»․ Սուրեն Սարգսյան
09:54, 11.09.2024 | mamul.am
1465 | 0

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավարտվեց Թրամփ-Հարիս առաջին դեբատը։
Առանձնապես որևէ նոր և խորքային քննարկումներով դեբատն աչքի չընկավ: Ոչ Քարթեր-Ռեյգան, ոչ էլ Օբամա-ՄքՔեին դեբատներն էին:
Թրամփն ինչպես միշտ կոշտ էր իր խոսքում և ձևակերպումներում: Թիրախային և հետևողականորեն խփում էր դեմոկրատների թույլ տեղերին:
Հարսիսը բավականին լավ էր պատրաստվել: Ամեն ինչ տեղում էր: Ձիրք, դիրք, ժեստիկուլիացիա, մի քիչ արտիստիզմ, ինչպես վայել է հանրային խոսքին:
Հարցերից խուսափելն ու ոչ ուղիղ պատասխաններն էլ մեծ թիվ էին կազմում:
Ո՞վ հաղթեց: Դեմոկրատների կարծիքով Հարիսը, հանրապետականների կարծիքով՝ Թրամփը: Չեմ կարծում, թե այս դեբատների արդյունքում չկողմնորոշվածները կողմնորոշվեցին, կողմնորոշվածներն էլ ապակողմնորոշվեցին:
Այնպես չէր, որ անհետաքրքիր դեբատներ էին, բայց այնպես էլ չէր, որ պոպկորն-կոլայով նայելու բան կար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր